Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը ուղղևորվել է դեպի Հայաստան

«Այսօր՝ առավոտյան ժամը 7-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկեց իր ընթացքը դեպի Հայաստան»,- այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի ժամը 06։00-ին, ռուս- վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը՝ այդպիսով արգելելով նրա մուտքը ՀՀ սահման: