Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ի աջակցություն Խաչատրյան քույրերի. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ

Այս պահին Ռուսաստանի դեսպանատան դիմաց մեկնարկել է աջակցություն Քրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյաններ (19, 18 և 17 տարեկան) քույրերի ակցիան, որոնք սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին «Կնասպանութունը հեչ, տղամարդու սպանությունը՝ մեջ», «Կանայք հրաժարվում են մահանալ» և այլ գրությամբ պաստառներ։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆևյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներով։ Հետաքննության արդյունքներով՝ նրան ատելությունից սպանել էին երեք դուստրերը, որոնց մեղադրանքներ է ներկայացվել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Բաումանյան դատարանը 2 ամսվա կալանավորումից հետո ազատ էր արձակել 3 քույրերին՝ փոխելով խափանման միջոցը։