Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կինն անցնում Նյու Յորքի երկնաքերերի միջև ձգված ճոպանով

Հայտնի լարախաղաց Նիք Վալենդան և նրա քույրը՝ Լիանան, անցել են ճոպանով՝ Նյու Յորքի Թայմս Սքևր հրապարակի երկնաքերերի միջև, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ 396 մետր երկարությամբ ճոպանը ձգված է եղել 25-րդ հարկի բարձրությամբ։

Տղամարդը շարժվել է քրոջը դեմ հանդիման, իսկ ճոպանի մեջտեղում մի լարախաղացն անցել է մյուսի վրայով, և նրանք շարունակել են ճանապարը։

ԶԼՄ-ները հայտնել են , որ Լիանա Վալենդան համարձակվել է կրկին անցնել ճոպանով 2017-ից ի վեր առաջին անգամ, երբ նա ընկել է ճոպանից և բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվել։