Search
Close this search box.

«Հանրապետությունն» անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ

Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ:

Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն:

«Հանրապետություն» կուսակցություն