Search
Close this search box.

ՖՈՏՈ. 25–ամյա վարորդը Ford-ով մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում,  հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Համբարձումյանը իր վարած Ford Transit մակնիշի 847 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին և ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արսեն Խոջումյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին Երևանից Սիսիան ուղևորվող Սիսիանի հիվանդանոցի բժիշկները:

Վերջիններս տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին և սպասել են այնքան ժամանակ, մինչև ժամանել են Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր էլ վիրավորներին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ մետաղե ջարդոնի:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է «Վեգա» ընկերությանը: