Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov), գրում է razm.info-ն։

Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան։

Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Այս մասին որևէ հայտարարություն չի արել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։