Search
Close this search box.

Երևանով հասնել Մոսկվա. Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ

Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի  թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways  ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հրապարակման մեջ ավիաընկերությունը հղում է կատարել ՌԴ իշխանությունների հայտարարությանն առ այն, որ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից հետո արգելվելու է իրականացնել կանոնավոր չվերթներ` Ռուսաստանից Վրաստան:

«ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն` արգելքը տարածվելու է նաեւ  Georgian Airlines ընկերության վրա:Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա Georgian Airways-ն իր ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթներ`  Թբիլիսի-Երեւան-Մոսկվա», — նշված է հաղորդագրության մեջ: