Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում 29–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Ջանիկ Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի 35 VN 130 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կարինե Սարգսյանին, 62-ամյա Գայանե Դանիելյանին, 42-ամյա Վարդան Ավագյանին և 48-ամյա Վախթանգ Ավագյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից Կ. Սարգսյանը, Գ. Դանիելյանը տեղափոխվել են Սուրգ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Վ. և Վ. Ավագյանները՝ Նաիրի բժշկական կենտրոն: Դ

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ հետիոտները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և լուսակիրը ցույց է տվել, որ պետք է նրանք անցնեն: