Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմում է քաղաքացիներին

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն՝ հրդեհներից խուսափելու համար:

«Հարգելի քաղաքացիներ

Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի:

Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ