Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը գոմեշի մածուն կերավ սև թթի մուրաբայով և գարեջուր փորձեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Տավուշի մարզի բիզնես ֆորումին: Այս պահին ընդմիջում է հայտարարված, որի ընթացքում ՀՀ վարչապետը շրջում է տաղավարներով և ծանոթանում ներկայացված ապրանքատեսակներին:

Տաղավարներից մեկն էլ ներկայացնում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է գարեջրի ոլորտում ծավալած գործունեությամբ:

Տաղավարի մոտ Նիկոլ Փաշինյանին տարբեր հումքերով գարեջրեր առաջարկեցին, նա ասաց, որ տարբերություն չկա՝ ի վերջո ընտրություն կատարելով ցորենի հումքով գարեջրի օգտին:

Բիզնես ֆորումում հատկապես մեծ ներկայացվածություն ունեն խմիչքները:

Վարչապետն արդեն հասցրել է փորձել գարեջուր, գինի, շոմպայն, ինչպես նաև ուտել գոմեշի մածուն սև թթի մուրաբայով:

Վարչապետ Փաշինյանը զրուցում է գործարարների հետ, ծանոթանում խնդիրներին, փորձում հասկանալ, թե ինչ կարող է անել կառավարությունը նրանց օգնելու համար: