Search
Close this search box.

ՖՈՏՈ. Տավուշում ոստիկանության բաժիններ են բերվել քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին եւ 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթեւեկության անվտանգության բարձրացման, ինչպես եւ հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։

Ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ծառայության շրջանակներում Տավուշի ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաեւ մի խումբ անձինք, որոնց հետ եւս տարվել են համապատասխան աշխատանքներ։