Search
Close this search box.

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են

Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 35:

Մասնավորապես, օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Այս հարցը կքննարկվի հունիսի 20-ի նիստում:

Ազգային ժողովը կքննարկի նաեւ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

ԱԺ-ն կքննարկի նաեւ Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ: Օրակարգում են մի քանի տասնյակ նախագծեր երկրորդ ընթերցմամբ, այդ թվում նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեծ փաթեթը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին: