Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են անում «Հայելային մարդիկ» Երևանի փողոցներում

«Հայելային մարդիկ» պարում են, հիացնում և զարմացնում ոչ միայն տեղի բնակիչներին, այլև զբոսաշրջիկներին։ Որտեղ էլ նրանք հայտնվեն, բոլորը ձգտում են նրանց հետ սելֆի անել, տեսանկարահանել և նույնիսկ ուղիղ եթեր դուրս գալ Facebook–յան էջում, armeniasputnik.am-ը։

Իսկ «հայելային մարդկանցով» շոուի գաղափարի հեղինակը «Հեփի սմայլ» ընկերության տնօրեն և հիմնադիր Օքսանա Սկրիպկինան է, որը Հայաստան է եկել Չելյաբինսկից։ Նա ընտանիքի հետ Երևան է տեղափոխվել մեկ տարի առաջ և այստեղ բերել նաև իր բիզնեսը։

Շոուի ծրագիրը բազմազան է. նրանք ֆլեշմոբեր և պարային մենամարտեր են անցկացնում, ինչպես նաև մանկական տոներ կազմակերպում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։