Search
Close this search box.

Ի՞նչ է պետք հաշվի առնել կոլոռեկտալ քաղցկեղն արդյունավետ բուժելու համար. մասնագիտական քննարկում

Ըստ որոշ կանխատեսումների՝ 2020 թվական քաղցկեղային հիվանդությունների պատճառով մահվան ելքերը կգերազանցեն սիրտանոթային հիվանդությունների պատճառով գրացվող մահվան ցուցանիշներին: Այդ մտահոգությունն  էլ  հենց  դրդապատճառներից մեկն է մի շարք նախաձեռնությունների, որոնք  ուղղված  են քաղցկեղի բուժման արդյունավետության բարձրացմանն ու հանրության  տեղեկացվածության մակարդակի  բարձրացմանըՀայաստանում արդեն կան մասնագետներ  ու կենտրոններ, ովքեր ամեն ինչ անում  են ուռուցքաբանության զարգացման ու մասնագետների վերապատրաստման համար, ինչպես օրինակ  Էրեբունի ԲԿն, որը ֆինանսական մեծ ներդրումներ է անում այս ոլորտում: Այս անգամ էլ կենտրոնը Էրեբունի ԲԿ Ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ, Դավիդյանց Լաբորատորիաների համատեղ  ջանքերով  հունիսի 15-16-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում անցկացրեց  գիտապրակտիկ միջազգային սեմինար:

Հավաքել էր միջդիսցիպլինար  թիմ՝ քննարկելու կոլոռեկտալ  ուռուցքների դիագնոստիկայի ու արդյունավետ բուժման նորագույն մոտեցումները.

«Հրավիրված հյուրերը վիրաբուժության, քիմիաթերապիայի և մոլեկուլյար բիալոգիայի մեջ առկա  նորագույն մոտեցումները կներկայացնեն: Մասնավորապես այսօր զեկույց  են ունենալու  միջազգային  մակարդակի  հեղինակավոր  մասնագետներ  Ռուսաստանից, Վրաստանից  ու Իրանից: Իհարկե, մեր հայ առաջատար մասնագետներն  էլ  կներկայացնեն մեր փորձն ու ունեցած արդյունքները»,- mednews.am-ի հետ զրույցում նշեց Հայկուհի Գյոկչյանը

Միջոցառմանը ելույթ ունեցող մասնագետները հատկապես շեշտադրում էին կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժական բուժման մեթոդի առավելությունը, որը դեռ շատ տարածում չունի Հայաստանում: Սակայն այն առավել արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կատարել լիմֆատիկ հանգույցների հեռացումը ու նպաստել պացիենտի ապրելիության ցուցանիշների բարելավմանը: Հենց այդ պատճառով առաջատար երկրներում վաղուց այս մեթոդը առավել ընդունելի է համարվում, եթե չկան հատուկ հակացուցումներ. «Մեր գլխավոր խնդիրն է ապահովել պացիենտի անվտանգությունը վիրահատական սեղանին ու հեռացնել ախտահարված հյուվածքների ճիշտ ծավալ: Եթե մենք դա կարողանում ենք անել՝ ապահովելով նվազագույն տրավմատիկ միջամտություն, նվազագույն ցավ ու արագ վերադարձ առօրյա կյանքին, ինչու՞ չանել այդ եղանակով, սակայն չմոռանալով՝մեր հիմնական նպատակը արդյունավետ վիրահատություն կատարելն է»,- ասաց ՌԴ ԱՆ Պետրովի անվան ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի ամենահայտնի վիրաբույժներից Ալեքսեյ Կարաչունը, ով գաստրոինտեստինալ քաղցկեղների լապարասկոպիկ բուժման հիմնադիրներից մեկն է ՌԴում ու եկել էր ՀՀ՝ հայ կոլեգաների հետ կիսելու իր փորձը:

Առաջատար երկրներում այսօր մեծ տարածում է ստանում նաև քաղցկեղների բուժման մեջ մոլեկուլյար գենետիկայի դիագնոստիկ հնարավորությունները կիրառելը. «Քանի որ քաղցկեղների 3%-ի պատճառը գենետիկան է, հետևաբար պետք է կարողանալ նման դեպքերը հայտնաբերել ու վերահսկողության տակ պահել այդ պացիենտներին, որպեսզի գոնե կանխենք մահը: Մյուս կարևոր հանգամանքը, որ տալիս է մոլեկուլյար գենետիկան, դա փոխոխված գեները հայտնաբերելն ու առավել արդյունավետ ու անհատականացված թիրախային բուժում նշանակելն է պացիենտին»,- ասաց մոլեկուլյար գենետիկայի հայտնի մասնագետ Եվգենի Իմյանիտովի հետ:

 

Իսկ Սանտկ Պետերբուրգից պրոֆեսոր Տատյանա Սեմիգլազովան էլ նշեց իմունոթերապիայի, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի նորագույն մոտեցումները, որոնք հնարավորություն են տալիս հասնել շատ մեծ արդյունքների ու վերահսկել պացիենտների վիճակը, որպեսզի նրանց կյանքի որակը բարձր լինի:

Այսպիսով ստեղծվել էր մի միջավայր, որտեղ ուռուցքի բուժման մեջ ներգրավված բոլոր մասնագետները միմյանց լսում, ակտիվ կերպով քննարկում էին խնդրի էությունն ու բուժման արդյունավետ ուղիները:

Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Էրեբունի բժշկական կենտրոնի ու Հայկուհի Գյոկչյանի հետ միասին նման կարևոր հանդիպում քննարկումներ ենք կազմակերպում, որտեղ հրավիրված են լինում նաև շարք բարձրակարգ մասնագետներ արտերկրից: Արդյունքում հայ բժիշկները ևս  միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ստանում ու սովորում միմյանց  հետ ճիշտ, համահունչ աշխատել՝ հիմնվելով ապացուցողական բժշության վրա, ինչից շահում է պացիենտը->>իր խոսքում շեշտեց Դավիդյանց Լաբորատորիաների տնօրեն  Աշոտ Դավիդյանցը: Այս ավանդույթը շարունակելով՝ հաջորդ տարի էլ թոքի քաղցկեղի շուրջ նման միջոցառում կնախաձեռնեն: