Search
Close this search box.

ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նախարարությունը կտրվամադրի լրացուցիչ տեղեկություն:

«Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի»,- նշված է հաղորդագրության մեջ: