Search
Close this search box.

«էդքան ճարպիկ չես, որ ինձ խոսացնես». Ինչու է ջղաձգված Սասուն Միքայելյանը

Գրեթե բոլոր ՔՊ-ականները այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել են Սասուն Միքայելյանի վարքագծին Աբովյանի ընտրություններում` փորձելով համոզել, թե ՔՊ-ում պառակտում չկա:

Ի դեպ, Ժամանակին Սասուն Միքայելյանը հերքել էր, որ իր և Ռոմանոս Պետրոսյանի միջև տարաձայնությունները հիմք չեն, որպեսզի ընդհանուր նպատակին չծառայի, բայց ընտրություններից հետո Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին այլ բան հայտարարեց, որ Սասուն Միքայելյանը Աբովյանում չի աջակցել ընտրություններին և այդ հարցը քննարկվելու է վարչության նիստում:

Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրության պարտության գլխավոր հերոսներից մեկն է, և կոնկրետ այսօր խուսափել է լրագրղներից, որոնց հարցերը առնչվում էին Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, ավելին լրագրողների ներկայությունից Միքայելյան Սասունը ջղաձգվել է և ուղիղ եթերում լրագրողներից մեկի հարցադրմանը ասել է, որ չի խոսում, ապա լրագրողի կողմից հարցապնդմանը, նա պատասխանել է. «էդքան ճաչպիկ չես, որ ինձ խոսացնես»:

Նմանատիպ ձևակերպումներով դիմել է նաև այլ լրագրողների: Ովքեր մոտեցել են իրեն, Միքայելյանը ասել է՝  հարցին պատասխանել է արդեն:

Հ.Գ. Ի դեպ, ժամանակին լրագրողների հետ այսպես էին խոսում հայտնի գեներալները: