Search
Close this search box.

Սասուն Միքայելյանին կուսակիցները բոյկոտեցին

Մենք խոստացել ենք, որ հարկ եղած դեպքում փողոցում պայքարի գնալու դեպքում ժողովրդին երբեք չենք թողնելու փողոցում, չենք տանելու մի նոր պարտության եւ հիասթափության, եւ անպայման այն հասցնելու ենք հաղթական ավարտին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Համատարած ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում անցկացված 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը, հանդիսանալով մեր կուսակցության նորամուտը, բուն քաղաքական պայքարին կարելի է գնահատել բավարար, քանի որ որքան էլ մեզ չհաջողվեց ժողովրդին համոզել չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը, չվաճառել սեփական երեխայի ապագան, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ունենալ թեկուզ փոքրաթիվ ներկայություն խորհրդարանում, ինչ հետագա գործընթացների համար առանցքային նշանակություն ունեցավ»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախկին իշխանություններին թվացել է, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում, սակայն սխալվել են:

Սասուն Միքայելյանի ելույթի ընթացքում պատգամավոր կուսակիցներից ոմանք, սակայն հրապարակայնորեն լքեցին դահլիճը: