Search
Close this search box.

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռեւս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով, ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։

Նշենք, որ գործը դատարան է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ հերթական անգամ՝ 2018թ. մայիսի 13-ին, ամուսինը Աղավնաձոր գյուղում գտնվող իրենց առանձնատանը ձեռքերով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք դրսեւորվել են արյունազեղման ձևով:

Այս գործողությունների արդյունքում կնոջ մոտ առաջացել է անելանելի և անօգնական վիճակ, որով պայմանավորված՝ 2018թ. մայիսի 19-ին նա ինքնասպանություն գործելու դիտավորությամբ իրենց տանը խմել է Բանզայի 4 և Գլիֆոնատե 48 տեսակի թունաքիմիկատներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 21:55-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտորն» ՓԲԸ-ում մահացել է:

Նշենք, որ ամուսինը նախկինում դատապարտված է եղել։ Ըստ տեղեկությունների նա ունի նաեւ «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդություն: Քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում: