Search
Close this search box.

Սևանի ոստիկանապետն ու մեծ թվով ոստիկաններ դիմումներ են ներկայացնում

Analitik.am-ի տեղեկություններով, Սևանի Ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրը նշում է, որ Սևանի ոստիկանությունում բավականին մտահոգիչ վիճակ է, քանի որ ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել:

Այս կերպ աշխատակիցները ցանկանում են իրենց բողոքը հայտնել՝ ոստիկանապետի ազատման դիմումի հետ կապված և թույլ չտալ, որպեսզի վերջինս դուրս գա աշխատանքից:

Նշվում է նաև, որ Սևանի ոստիկանապետի ազատման դիմումի դեմ պայքարելու են նաև բնակիչները՝ պահանջելով, որպեսզի նա հետ վերցնի դիմումը: