Search
Close this search box.

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ դպարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր:

Կայքի տեղեկություններով, վերջինս կալանավորվել էր ՀՀ քր-օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում