Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի փաբերից մեկում. կա ձերբակալված

Հունիսի 15-ին, ժամը 1-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ:
Մտնելով փաբ ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց:

Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն:

Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկ հոգի ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է: