Search
Close this search box.

ԲՀԿ ղեկավարի հետ որեւէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Ուրիխանյանի նոր հայտարարությունը

ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարված Տիգրան Ուրիխանյանը նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որեւէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որեւէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որեւէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլեւ չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջեւում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը հունիսի 14-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր կատարել` հայտնելով իր մասնագիտական պարտականությունները վայր դնելու մասին: «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»,-գրել էր նա: