Search
Close this search box.

Կրակել են Լուսահովիտի գյուղապետին․ նա վերակենդանացման բաժանմունքում է

Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանին։ Վերջինս գիշերը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտորն եւ վիրահատվել։ Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ գյուղապետի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սարհատյանին միացված է արհեստական շնչառական ապարատին։

Գյուղապետը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել կենցաղային վեճի ժամանակ։