Search
Close this search box.

Դիլիջան-Իջեւան ճանապարհին «Hondai Elisyon»-ն ընկել է ջրատարը. 4 վիրավորներից մեկը 8-ամյա երեխա է

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 14-ին, ժամը 05:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից ջրատարը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղեւորներ 54-ամյա Շ. եւ 57-ամյա Հ. Վ.-ները, 8-ամյա Է. եւ 44-ամյա Ե. Դ.-ները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: