Search
Close this search box.

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35–ամյա ամբաստանյալը դատարանից դիմել է փախուստի

Հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել նրա փախուստը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ս. Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: