Search
Close this search box.

Վանեցյանը՝ ԱԱԾ-ին թիրախավորող մարդկանց մասին

«Նրանք, ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական բաներ են խոսում ԱԱԾ-ի մասին, հաճախ ակհայտ կեղծ տեղեկություններ են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրինակ գործունեությամբ, ուղղակի պետք է նաեւ հաշվի առնեն եւ նկատի ունենան, որ եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում, թե որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե 2 մլն մարդն ում հետ հանդիպում է՝ գիտե՞ք նրանց, Վանեցյանը պատասխանել է․ «Այդ 2 մլն մարդը շատ լավ է վերաբերվում ու դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը, բայց կա փոքր մարդկանց խումբ, շատ փոքր մարդկանց խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով իրենց ձեռնտու չէ, որպեսզի ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից, եւ ժողովուրդը հավատա ԱԱԾ-ին»: