Search
Close this search box.

7 տարեկան երեխան դանակով հարվածել է 5 տարեկան քրոջը

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012 թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014 թ. ծնված Ք. Գ-ին։

Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: