Search
Close this search box.

«Իսկ այդ ամենից հետո ահա պատկերը՝ կրակոցներ, զոհեր». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Ադրբեջանը չունենա բավարար հիմքեր, երբեք առաջնագծում սադրանքներ չի իրականացնի: Իսկ եթե մենք լուրջ վերաբերենք ադրբեջանական կողմի տարածած հայտարարություններին, ապա շատ հստակ կարող ենք պատկերացում կազմել, թե մոտավոր երբ ու ինչ մակարդակի սադրանք է իրականացնելու:

Ադրբեջանին առաջնագիծը լարված պահելու համար նախ թղթով ապացույցներ է պետք, որը ժամանակ առ ժամանակ ինքը լցնում է համացանց, դրանք արխիվացնում ու պահում է, որ իբր հայերը սա արեցին, այսպես կրակեցին, այսպիսի հայտարարությամբ հանդես եկան, այսպես պատասխանեցին և այլն: Այդ ամենը հող են նախապատրաստում սահմանին կրակոցների համար:

Երբ մեզ ճղում ենք, թե զորավարժություն է, թե նախարարը բարձրացել է առաջնագիծ, թե այս դիրքում այսպիսի աշխատանք են իրականացնում, թե մեր հայտարարությանը այսպես են պատասխանել, թե իրենք այսպես են հայտարարում, ոչ մեկ բանի տեղ չի դնում, լավագույն դեպքում ասում են՝ լարվածություն եք մտցնում, սուտ է, մի անհանգստացեք և այլն: Իսկ այդ ամենից հետո ահա պատկերը՝ կարկոցներ, զոհեր ու անվերջանալի պատերազմ:

Վաղը մենք կրկին մեր զինվորի վրեժը կլուծենք, մյուս օրը ևս ու այդպես շարունակ, քանի դեռ մենք բավականին խաղաղ պայմաններում մատերի արանքից ենք նայում այս հարցին, մեզ միայն սթափեցնում է լարված իրավիճակը, դրանից հետո և առաջ մենք ապրում ենք հանգիտս, առանց մտածմունքների, որ կարող է այսպիս բան լինել: Իսկ այդ մատերի արանքով նայելու հանգստությունը մեզ տանում է բախումների: Փառք բոլոր ընկած տղերիքն»: