Search
Close this search box.

Նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել՝ 33,8 միլիոն դրամ․ Լևոն Յոլյան

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի զեկույցից աղաղակող խախտումների մասին տեղեկություններ բացահայտվեցին։ Պալատի ղեկավար Լևոն Յոլյանի տեղեկացմամբ՝ արձանագրվել են միլիարդավոր դրամների խախտումներ ու ռիսկեր: Օրինակ՝  նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել, իսկ ընդհանուր գումարը եղել է 33,8 միլիոն դրամ։  Այսպիսի խախտումներով 80 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89 միլիոն դրամ ընդհանուր չափով։

Ընտանեկան նպաստների համակարգում պալատը արձանագրել է 10193 դեպք, երբ խեղաթյուրումների ռիսկ է եղել, որը սպառնացել է 2,3 միլիարդ դրամ պետական միջոցներին։ Նպաստ են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնք չեն բնակվել փաստացի հասցեներում կամ որոնց ընտանիքները բիզնես են անում և այլն։