Search
Close this search box.

Ով կնշանակվի արդարադատության նախարար

Hraparak. am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։

Լսելով հարցը, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նշանակվեու է արդարադատության նախարար, նա ոչ հերքեց և ոչ հաստատեց՝ ասելով, որ պարզապես դեռևս նման տեղեկատվություն չունի։

Նշենք, որ Կիրակոսյանը ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնելու փորձ արդեն ունի. 2012-2014թթ.-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2014-2015 թթ․-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

Նա ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչ է։