Search
Close this search box.

Իվետա Տոնոյանը կտրուկ հերքում է և հոդորում չառաջնորդվել հորինելու սկզբոնքով

«168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այդ հրապարակման մասով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել: Լրատվամիջոցների իմ գործընկերներին հորդորում եմ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներով, հանրությանը տրամադրել բացառապես ստույգ և ճշտված տեղեկատվություն, այլ ոչ թե առաջնորդվել սենսացիաներ հորինելու սկզբունքով։