Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը վերջին օրերի լարվածության, պատերազմի սպառնալիքի և կուտակումների մասին

Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային:

Տոնոյանը պատասխանել է. «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»: Արդյոք կա՞ պատերազմի սպառնալիք. «Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»: Հավելել է, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից:

Պաշտպանության նախարարը մեկնաբանություններ չտվեց թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նշելով, որ հիմա վերլուծում են հարցը:

Եթե հանրային պահանջը կա, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Տոնոյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին: Դա բաց չէ հանրության համար: