Search
Close this search box.

Քննարկում ենք Ռոմանոս Պետրոսյանի դեմ էթիկայի հանձնաժողով դիմելու հարցը. Իվետա Տոնոյան

Ռոմանոս Պետրոսյանին հորդորում եմ Էդուրադ Բաբայանի խոսքերը կոնտեքստից դուրս չներկայացնել և ինտերպրիտացիա չանել այնպես, ինչպես հարմար է իրեն:

Այս մասին այսօր, Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Էդուրադ Բաբայանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Կոտայքի մարզպետն իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցնում, Բաբայանը հարցրել է, թե արդյոք ուզում են Աբովյանը սարքել գործ տվողների քաղաք: Այսինքն, նա հարցականով է արձագանքել այս հարցադրմանը»-ասաց Տոնոյանը: Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որ պատրաստվում է Էթիկայի հանձնաժողովում բարձրացնել Էդուարդ Բաբայանի հարցը, Իվետա Տոնոյանը ասաց.

«Ռոմանոս Պետրոսյանը լավ կլիներ ծանոթանար «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների՝ Աբովյան քաղաքի ընտրության օրը սոցցանցերում արած մի շարք գրառումների բովանդակությանը, որոնք բացարձակապես էթիկական, գործընկերային որևէ չափորոշիչների չէին համապատասխանում և անձնական մակարդակի վիրավորանքի գրառումներ էին՝ ուղղված ԲՀԿ-ի և նրա առանձին պատգամավորների հասցեին: Այն, որ մենք չենք արձագանքել այդ գրառումներին, դեռևս չի նշանակում որ չէինք կարող, սակայն մեր դաստիարակությունը թույ չի տվել առանձին պատգամավորների անդրադառնալ: Թող Պետրոսյանը նաև այդ մասին դիրքորոշում հայտնի, թե որքանով են այդ գրառումները համապատասխանում էթիկայի նորմերին:

Եթե Ռոմանոս Պետրոսյանը մտածում է Էդուրադ Բաբայանի հարցով էթիկայի հանձանժող դիմելու մասին, ապա մենք էլ հիմնավոր մտահոգություններ ունենք որ այն որ Պետրոսյանը գտնվել է արձակուրդում, բայց բոլոր տեղերում ներկայացել է որպես Կոտայքի մարզպետ, այլ ոչ որպես քաղաքացի,դա վարչական լծակների չարաշահում է նախընտրական քարոզարշավի ընթքացքում: Եվ մենք քննարկում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու հարցըի շուրջ»-նշեց նա:

Պատգամավորը նաև հավելեց.

«Վերջին օրերին Ռոմանոս Պետրոսյանը անընդհատ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գնահատական տալով նշում է՝ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ և նման այլ պիտակավորումներով է հանդես գալիս, ըստ երևույթին աչքի առաջ ունի օրեր առաջ իր եղբոր կողմից քաղաքացուն դաժանորեն ծեծի ենթարկելու հանգամանքը: Ռոմանոս Պետրոսյանը թերևս շատ լավ է պատկերացնում քրեական գործունեությունը: Այնպես որ, երբ անանուն մեղադրանքներ է հնչեցնում Էդուրադ Բաբայանի հասցեին, շատ լավ կլինի որ իր մերձավոր շրջապատի քրեական գործողությունների հետագծին նայի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզպետը ասել էր , Էթիկայի հանձնաժողովում կբարձրացնի Էդուարդ Բաբայանի հարցը: