Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում. Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում Արցախից նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:
Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան:
Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»: