Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի կանչվել. Իվետա Տոնոյան

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով հարցաքննվելու է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործի հետ կապված:

Տեղեկությունը ճշտելու նպատակով ԼՈւՐԵՐ.com-ը կապ է հաստատել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի հետ: Իվետա Տոնոյանը  նշել է, որ այդ միջադեպի հետ կապված որևէ հարցաքննության Գագիկ Ծառուկյանը չի կանչվել: