Search
Close this search box.

Պահանջում եմ ՀՀ գլխավոր կոկորդիլոսագետին նշանակել ՀՀ ռազմական ավիացիայի հրամանատար

Արարատի մարզպետը այսօր նորից խոսել էր կոկորդիլոս բուծելու ներդրումային ծրագրից և հերթական անգամ փայլել իր կոկորդիլոսագիտությամբ՝ ասելով, որ կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռել են:

Կարեն Հեքիմյանն անդրադառնալով մարզպետի ասածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կոկորդիլոսագիտությունը Հայաստանում օրեցօր զարգանում է: Այսօր ՀՀ գլխավոր կոկորդիլոսագետը հայտարարեց, որ  «կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ և ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»: Մնում է հավատալ, որ օրերից մի օր կոկորդիլոսներն իրոք կթռչեն, ազատելով մեզ իրենց ներկայությունից: Ամեն:

Պահանջում եմ Արարատի մարզպետին նշանակել ՀՀ ռազմական ավիացիայի հրամանատար, կոչումը՝ ավիացիայի մարշալ: