Search
Close this search box.

Քոչարյանը դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատավոր Արմեն Դանիելյանին հորդորեց ինքնաբացարկ հայտնել:

«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ, որ այս գործով այսպիսի կասկածներ կան, (Նկատի ունի այն կասկածները, թե մակագրման գործում միջամտություն է եղել – խմբ.) փարատեք այդ կասկածները, դա հնարավոր է միայն ինքնաբացարկի միջոցով:

Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, էսպես հավաքել ու ներկայացրել են: Կոմպյուտերային միջամտություն, կարծում եմ, եղել է, և նույնիսկ տարիներ անց դա հանցագործություն է և հնարավոր է բացել ու պարզել, թե ինչ է կատարվել: Էն գլխից այս ամենը բացառելու համար՝ հորդորում եմ Ձեզ ընդունել ինքնաբացարկը»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:
© factor.am