Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում. Աշոտ Իսախանյանը՝ 5 միլիոն դոլար է պահանջում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Իսախանյանն այն անձն է, որը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն խոշտանգել է:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը: