Search
Close this search box.

Որտե՞ղ է լինելու մարզպետ Ռոմանոսը օգոս­տոսի 6-ին ապագայի իր թղթով

«Իրավունք» թերթը գրում է. «Ժամանակին ամբողջ հանրությունը բոլ-բոլ զվարճացել էր, երբ նախարար Հակոբ Արշակյա­նը հայտարարել էր, որ այ­սինչ որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 31-ին:

Այժմ այդ մարդը պետք է նպաստի բարձր տեխնոլո­գիաների զարգացմանը, դա նույնիսկ նախարարության անվանման մեջ կա, բայց իհարկե ոչ ոք չի մոռացել «փետրվարի 31-ը»:

Սակայն ժամանակի հաշվարկի հետ պրոբլեմ ու­նեցող միակ պաշտոնյան չէ պարոն նախարարը: Այս կի­րակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին նույնպես ժամանակային կուրիոզ տեսանք: Եվ այդ հրաշքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում: Այդտեղ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միաժամանակ և վստահված անձ էր ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի համար, և ընտրող էր, և քարոզիչ, և ոստիկան, և… կարճ ասած ամեն ինչ: Սակայն ամենահետաքրքիրը նրա ստա­ցած վստահված անձի վկայականն էր: Պարզվում է, որ վկայականը Ռոմանոս Պետրոսյանին տրվել է օգոստոսի 6-ին: Այսինքն՝ նա վստահված անձ էր ապագայից: Կամ էլ ընտրական համապատաս­խան հանձնաժողովը, շարունակելով թվանկարչության ավանդույթը, որոշել էր ապագա ամսաթվով տալ:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու օգոս­տոսի 6-ին: Արդյոք որտե՞ղ է լինելու նույն Ռոմանոսը…