Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ուղղաթիռը երկնաքերի է բախվել

Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Յորք քաղաքի Մանհեթեն շրջանի Յոթերորդ պողոտայում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Նյու Յորքի հրշեջ ծառայության վարչությանը:

«Նյու Յորքի հրշեջ ծառայության վարչության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվում: Ուղղաթիռի կոշտ վայրէջք է եղել», — ասվում է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմիններին, տեղեկացրել է, որ ուղղաթիռը բախվել է 54 հարկանի գրասենյակային շենքի տանիքին: