Search
Close this search box.

ՔՊ-ական 3 թեկնածուներից հաղթել է միայն մեկը․ ՏԻՄ-ի նախնական արդյունքները

Երեկ ՏԻՄ ընտրություններ են եղել Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքների հերթական և արտահերթ ընտրություններ Արարատ, Արմավիր, Լոռի, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքներում։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թեկնածուներ է ունեցել Լոռու մարզի Շենավան, Քարաձոր համայնքներում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Մյուս բոլոր վայրերում մեծամասամբ անկուսակցական թեկնածուներ են եղել, մեկ թեկնածու ունեցել է ՀՅԴ-ն՝ Ազատամուտ համայնքում, և մեկ թեկնածուն էլ ԲՀԿ-ն՝ Կոտայքի մարզի Գետարգել համայնքում։

Ազատամուտում ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը միակ թեկնածուն է եղել և ստացել է 1065 ձայն՝ 1172 քվեաթերթիկից։ Իսկ Գետարգել համայնքում հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Կարապետյան Արսենը, ով նաև գորրծող համայնքի ղեկավարն էր։

Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն պարտվել էր Աբովյանում։ Շենավան համայնքում կուսակցության թեկնածու Դունամալյան Անդրանիկը ևս պարտվել է՝ ստանալով 64 ձայն։ Նա պարտվել է անկուսակցական Մխիթար Մխիթարյանին, ով ստացել էր 104 ձայն։ Իսկ Քարաձոր համայնքում հաղթել է ՔՊ թեկնածու Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն։

Հավելենք, որ տվյալները նախնական են։