Search
Close this search box.

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ». Վահագն Գևորգյանը՝ հաղթանակի կապակցությամբ

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։

շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ!!!
Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:

Ըստ նախնական տվյալների՝  գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով:

Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: