Search
Close this search box.

Ջրավազանում դի է հայտնաբերվել

Հունիսի 9-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: