Search
Close this search box.

«Ռոմանոս Պետրոսյանը պետք է հստակեցնի իր կարգավիճակը». քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հարգելի Ռոմանոս Պետրոսյանը պետք է հստակեցնի իր կարգավիճակը։ Եթե նա ընտրական տեղամասեր է մտնում որպես մարզպետ, դա կառավարության անհարկի միջամտություն է տեղական ընտրություններին։ Եթե Պետրոսյանը կոնկրետ թեկնածուի նախընտրական շտաբի անդամ է, ապա դա կարող է դիտվել որպես քարոզչություն ու դարձյալ օրենքի խախտում է։

Եթե Ռոմանոս Պետրոսյանը վստահված անձ է, ապա նրա գործողություններն իրավաչափ են։ Ընտրախախտումներն, անշուշտ, պետք է բացահայտվեն, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ՝ դա կարող են անել բազմաթիվ վստահված անձինք ու դիտորդները, ու դրա համար մարզպետի ֆիզիկական ներկայությունը պարտադիր չէ»: