Search
Close this search box.

Չարենցավան քաղաքի ջրավազանում դի է հայտնաբերվել

ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 11:33-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանաում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին armlife .am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: