Search
Close this search box.

Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդելին ուշագնացության են հասցրել ոստիկանությունում

Մոդել Նաջիլա Տրինդադին, որը բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին մեղադրել էր բռնաբարության մեջ, ուշագնաց է եղել հարցաքննության ժամանակ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, Տրինիդադին ժամանել է Սան Պաուլոյի ոստիկանական բաժանմունք, որպեսզի մանրամասներ հայտնի գործի մասին: Նա պատմել է, որ Նեյմարի դեմ հանցանշաններից մեկը գողացել են իր բնակարանից:

Հարցաքննության ավարտին մոդելի արյան ճնշումը կտրուկ նվազել է, և փաստաբանը նրան ձեռքերի վրա է դուրս բերել ոստիկանության շենքից և տարել հիվանդանոց:

Տրինիդադին հայտարարել է, որ Նեյմարի դեմ բողոք ներկայացնելուց հետո նրա կյանքը դժոխքի է վերածվել, և որ անհայտ անձինք ներխուժել են նրա բնակարան:

Մեղադրանքի մասին հայտնի էր դարձել հունիսի 2-ին: Տրինիդադին ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն իրեն բռնաբարել է Փարիզում մայիսի 15-ին:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել Նեյմարի և Տրինիդադի վիճաբանությունից: