Search
Close this search box.

Ակունք գյուղի տներից մեկում գազի բալոն է պայթել․ տունը մասամբ փլուզվել է, կա տուժած

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 07:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով ձևախախտվել են տան (մոտ 100 քմ) կառուցատարրերը, իսկ միջսենյակային պատերը՝ փլուզվել և ձևախախտվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Մ.Ղ.-ն (ծնված 2006 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանից դուրս բերել գույքը (նյութական արժեքներ և փաստաթղթեր):