Search
Close this search box.

Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հայտարարությունը․

ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան:

Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան:

Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին:

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն: Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը: