Search
Close this search box.

ՖՈՏՈ. 26–ամյա վարորդը Ֆուտբոլի ակադեմիայի մոտ Mercedes-ով տապալել է երկաթբետոնե էլեկտրասյունը, այնուհետև գազախողովակը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AՍ 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբալի ակադեմիայի հարևանութմաբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք:

Բախման և ընկնելու հետևանքով երկաթբետոնե էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցնելի:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: