Search
Close this search box.

Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու:

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու` Գրիգոր Գուլյան, Վահագն Գևորգյան, Սասուն Գրիգորյան Արթուր Ղազարյան, Մանուկ Մկրտչյան:

Ի դեպ, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: